Հայր Սյուղիանոսի աշակերտ հայր Նատիրայի մասին պատմեցին, թե քանի դեռ բնակվում էր Սինա լեռան իր խուղում, չափավոր ճգնավորական կյանք էր վարում՝ ըստ իր մարմնավոր կարողության, սակայն երբ եպիսկոպոս դարձավ Փառանում, իրեն տվեց խիստ ճգնակեցության: Նրա աշակերտն ասաց նրան. «Հա՛յր, քանի դեռ անապատում էինք, այդպես չէիր ճգնում»: Ծերը նրան ասաց. «Այնտեղ անապատ էր, աղքատություն և լռություն, և կամենում էի մարմինս հանգիստ պահել, որպեսզի չհիվանդանամ, որովհետև խնամող չունեի, իսկ այստեղ եթե տկարանամ, խնամողներ շատ ունեմ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016