Գրքեր

Այլ կրոնի հետևորդների փրկության մասին

Կեսարիայում Կոռնելիոս անունով մի հեթանոս հարյուրապետ կար, ով բարեպաշտ ու աստվածավախ էր, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ Աստծուն աղոթում էր: Աստծո հատուկ հայտնությունը եղավ Կոռնելիոսին, որի շնորհիվ նա քրիստոնյա դարձավ (Գործք 10):

Կոռնելիոսի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես պիտի փրկվեն այլ կրոնի ներկայացուցիչները: Փրկության համար նրանք պետք է քրիստոնեություն ընդունեն: Սա ծայրահեղ հայտարարության պես է հնչում որոշ մարդկանց համար, սակայն այսպիսին է քրիստոնեության պատասխանը: Քրիստոս ասաց. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ` Ինձանով» (Հովհ. 14.6): Նա նաև ասաց. «Ով հավատա և մկրտվի կփրկվի» (Մարկ. 16.16): Այլ կրոնները կարծում են, որ քրիստոնեությունը խորթ չէ իրենց: Օրինակ` կան բուդդիստներ, ովքեր մտածում են, որ քրիստոնեությունը օտար չէ իրենց հասկացություններին, որովհետև նրանք հաճախ Քրիստոսին համարում են Բուդդայի վերամարմնավորումներից մեկը: Մուսուլմանների համար Քրիստոս մեծ մարգարեներից մեկն է: Դրա համար էլ նրանք չեն արգելում քրիստոնյաներին մուսուլմանական երկրներում եկեղեցիներ շինել: Եվ մեր հայ համայնքները հիմա բազմաթիվ եկեղեցիներ ունեն մուսուլմանական երկրներում: Սակայն քրիստոնեության համար այլ կրոններն ընդունելի չեն: Եվ Կոռնելիոսի մասին Գործք առաքելոցի պատմությունը ցույց է տալիս, որ այլ կրոնի հետևորդ հանդիսացող առաքինի և բարոյական մարդը կարող է փրկվել քրիստոնյա դառնալով` Աստծո հատուկ խնամքի և մասնավոր հայտնության շնորհիվ:

Հետաքրքրական է իմանալ, որ քրիստոնյա դառնալուց հետո Կոռնելիոսը քարոզեց Ավետարանը, հրաշքներ գործեց, բազմաթիվ մարդկանց դարձի բերեց դեպի ճշմարիտ կրոնը և վախճանվեց ծեր տարիքում խաղաղ պայմանների մեջ:

 

Տեր Ադամ քհն Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

02.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․