5 Հոկտեմբեր, Շբ
Սիրելի՛ Սրբազան հայր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տոնի կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ երկար, արևշատ օրեր: Աղոթք ենք առաքում առ Տեր և հայցում Նրա բարեխնամությունը, առատ օրհնություններն ու շնորհները, նաև մշտատև առաջնորդությունը՝ Ձեր տիրահաճ առաքելության անխախտ ընթացքի համար: Թող օրհնաբեր լինի Ձեր աստվածապարգև առաքելությունը՝ Ձեր ծառայասիրության, նախանձախնդրության և անմնացորդ նվիրումի շնորհիվ:
Մատչիմք ի համբույր Ձերդ Սրբազնության Սուրբ Աջույն