Բարեպաշտության գեղեցկությունը

Մի մարդ շուկայում բանջարեղեն գնեց: Տուն գալով հայտնաբերեց, որ առևտրականներն ապրանքի փոխարեն քարեր են դրել իր սայլի մեջ: Բայց ետ չդարձավ ու չվշտացավ այդ պատճառով, այլ շարունակեց իր կյանքն ապրել:

Եվ ահա, քառասուն տարի անց, նրա տան դուռը թակեցին: Շեմին զառամյալ ծերունիներ էին կանգնած:

- Ողջույն քեզ,- ասացին նրանք,- այդ մենք քեզ խաբեցինք այն ժամանակ և այժմ եկել ենք ներողություն խնդրելու:

Բայց մարդը գրկախառնվեց նրանց հետ ու պատասխանեց.

- Ես հիշում եմ այդ դեպքը: Ես հենց նույն օրը ներեցի ձեզ՝ քարերը փոսի մեջ լցնելով:

- Իսկ մենք դրանք քառասուն տարի մեր սրտի վրա էինք կրում,- արդեն թեթևացած շունչ քաշելով ասացին առևտրականները:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

21.04.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․