23 Դեկտեմբեր, Բշ
Ճաճանչը Սուրբ Սեղանի զարդ է: Կենտրոնական՝ հիմնական մասը կլոր կամ ձվաձև է, որի վրա պատկերված է տերունական որևէ պատկեր՝ Խաչելության, Հարության և այլն: Ճաճանչը բոլորված է ճառագայթներով: Ճաճանչի մեջտեղում երբեմն պատրաստում են ապակեպատ մի փոքր տարածք՝ սրբերի մասունքները տեղավորելու համար: Ճաճանչի ներքևը ամրացված է խողովակաձև կոթի վրա՝ որևէ տեղ ամրացնելու, դնելու համար:
Ճաճանչները լինում են ոսկյա, արծաթյա, նաև այլ մետաղներից պատրաստված: Սովորաբար լինում են 30-40 սմ և ավելի մեծ ճաճանչներ: