Աշակերտը հարցնում է ծեր վանականին.
- Ինչո՞ւ եկանք այս ճահճի մոտ, որտեղ անթիվ-անհամար մլակներ ու վտանգավոր մոծակներ են թափառում:
Վանականը պատասխանում է.
- Ուզում էիր հասկանալ, թե ինչու չես կարողանում ազատվել կպչուն ու չար մտքերից, որոնք անդադար հետևում են քեզ, դրա համար էլ եկանք այստեղ: Երբ մարդու սրտում այսպիսի ճահիճ է գոյանում, շարունակաբար մնում, և մարդը Աստծու օգնությամբ այն իր սրտից չի մաքրում, դրանից իսկապես հրաժարվում, այդ մեղքին կամ մեղքերին համապատասխան չար ու կպչուն մտքերի մլակներն ու մոծակներն են ժամանում, հավաքվում և ուր էլ մարդը գնում է, նրանից չեն հեռանում, այլ սաստիկ անհանգստացնում: Հիշի՛ր, որտեղ այսպիսի ճահիճներ են լինում, այնտեղ մլակներն ու մոծակներն են հավաքվում:
Հովհաննես Մանուկյան