Ճառագայթը

Աշակերտը հարցնում է ծեր վանականին.

- Հա´յր սուրբ, չար ոգիներն անընդմեջ վատ ու անհանգստացնող մտքեր են ներշնչում և ուղարկում, սակայն ինչքան աղոթում եմ, միևնույն է, այդ մտքերից չեմ ազատվում:

Վանականը պատասխանում է.

- Երբ արևի ճառագայթն ընկնում է հողի մեջ ընկած սերմերի վրա, այդ սերմերը ջերմանալով ուժ են ստանում և աճում: Դու մոռանում ես, որ այդ ճառագայթը քո ուշադրությունն է, որը ոչ թե պետք է անդրադառնա այդ չար մտքերի սերմերին, ջերմացնի, ուժ տա, այլ այրի, քաղհանի, հեռացնի, վանի: Երբ մտքիդ ճառագայթը աստվածահաճո սերմերն է ջերմանցնում ու լուսավորում, ստվերում մնացած մոլախոտի սերմերը տկարանում են և վերանում...

 

Հովհաննես Մանուկյան

06.05.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․