Մի անգամ սուրբ Մակարը, զաբյուղներ գործելու համար անապատից արմավենու ճյուղեր հավաքած, իր խուցն էր վերադառնում: Ճանապարհին սատանան հանդիպեց նրան՝ մանգաղը ձեռքին և փորձում էր հարվածել դրանով, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում: Այնժամ ասաց սրբին.
- Մակա´ր, այնքան տհաճություն ես պատճառում ինձ նրանով, որ ոչ մի կերպ չեմ կարողանում հաղթել քեզ: Ինչ անում ես՝ ես էլ եմ անում և դեռ ավելին, քան՝ դու: Դու պահք ես պահում, ես երբեք ոչինչ չեմ ուտում: Դու արթուն ես մնում, ես երբեք չեմ քնում: Միայն մի բանով ես հաղթում ինձ:
- Ինչո՞վ,- հարցրեց սուրբը:
- Խոնարհությամբ,- պատասխանեց սատանան,- միայն դրան եմ պարտվում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի