Չհամարձակվես որևէ մեկին դատել

Մի անգամ հայր Իսահակը գնաց մի վանք և դատապարտեց այնտեղ մեկին: Եվ երբ վերադարձավ իր խուցը, Տիրոջ հրեշտակը թույլ չտվեց նրան ներս մտնել, կանգնեց նրա դեմ՝ նրա տան դռների առաջ, և ասաց. «Թույլ չեմ տա քեզ մտնել այստեղ»: Իսկ նա աղաչեց և ասաց. «Ինչո՞ւ և ի՞նչի համար»: Տիրոջ հրեշտակն ասաց. «Աստված ուղարկեց ինձ քեզ մոտ և քեզնից հարցնում է՝ ի՞նչ ես հրամայում, ասա՛ ինձ, որտե՞ղ դասեմ այն մեղանչած եղբորը, ում դու դատեցիր»: Այնժամ ահաբեկված ծերն ընկավ իր երեսի վրա և ասաց. «Մեղա՜, Տե՛ր, թողությո՛ւն տուր ինձ»: Եվ ասաց հրեշտակը. «Ներս մտի՛ր, Աստված ներեց քեզ, և այսուհետև չհամարձակվես որևէ մեկին դատել, մինչև որ Աստված դատի բոլորին»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

24.03.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․