25 Նոյեմբեր, Բշ
Դժբախտությունն եկավ ու բացականչեց.
- Ես եկա, բացե՛ք դռները:
- Համեցե՜ք,- սիրալիր պատասխանեցին տանտերերն ու լայնորեն բաց արեցին դռները:
- Ինչ է, չհասկացա՞ք, թե ով եմ ես,- զարմացավ դժբախտությունը:
- Ինչո՞ւ չէ: Հասկացանք: Մենք ուղղակի և՛ քեզ, և՛ ուրախությանը ընդունում ենք այնպես, կարծես հենց Աստծո ձեռքից ընդունելիս լինենք՝ գիտենալով, որ ինչ էլ ուղարկի մեզ, մեր օգուտի համար է լինելու: Դե, ինչո՞ւ առաջ չես գալիս: Թե՞ օգնենք քեզ:
Դժբախտությունը նայեց նրանց, տատանվեց-տատանվեց և ուրիշների տուն գնաց, որտեղ իսկապես կարող էր դժբախտություն դառնալ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի