22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Դատելու մասին

Հայր Պափնոտիոսն ասաց. «Մի անգամ ճանապարհ էի գնում և մոլորվելով՝ հայտնվեցի մի գյուղի մոտ և տեսա ոմանց չարախոսելիս իրար հետ: Աղոթքի կանգնեցի ու աղերսում էի Աստծուն իմ մեղքերի համար: Եվ կանգնեց Տիրոջ հրեշտակը իմ առջև` ձեռքին բռնած մի հրեղեն նիզակ, և ասաց ինձ. «Պափնոտիո՛ս, բոլոր նրանք, ովքեր դա­ տում կամ բամբասում են իրենց եղբորը, այս սրով կսատակվեն: Իսկ դու, քանի որ չդատեցիր` ինչ որ տեսար, այլ այնպես խոնարհվեցիր իմ առջև, կարծես դու ինքդ էիր գործել այն մեղքը, դրա համար քո անունը հավիտյանս գրվեց կենաց գրքում»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.11.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․