Դեղատոմսը

Մի մարդ, գնում է բժշկի մոտ և գանգատվում, որ իրեն տրված դեղատոմսը չի օգնում: Բժիշկը մեկ այլ դեղատոմս է գրում և պատվիրում, որպեսզի սա հետևողականորեն օգտագործի: Մի քանի օր անց այս մարդը կրկին գալիս և ասում, որ այս դեղատոմսն էլ չի օգնում և բժշկի այն հարցին, թե դեղերն ինչպես է օգտագործում, պատասխանում է.

- Ամեն առավոտ կարդում եմ, թե ինչ դեղեր պիտի խմեմ, հետո որոշում եմ օրվա ընթացքում օգտագործել, բայց մոռանում եմ և այդպես շարունակ...

Բժիշկն ասում է.

-Բայց չէ՞ որ քեզ պատվիրել եմ, որ հենց ամեն առավոտ դեղերն օգտագործես, որպեսզի հիշողության կորուստդ վերականգնես...

Աստված մարդուն հոգու բժշկության դեղատոմս է տվել: Դրանք պատվիրաններն ու ավետարանական պատգամներն են, բայց արդյո՞ք օգտագործում ես դրանք, թե աշխարհով տարված մոռանում ես...

Հովհաննես Մանուկյան

18.12.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․