13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Ամառային ջերմության և բերկրանքի այս օրը մեր եկեղեցիներում հիշատակվում է մեծն Եղիա մարգարեն: Եվ այդ առթիվ այսօր Ս. Պատարագի բոլոր ընթերցվածքները նվիրված էին նրա կյանքի ու գործի մեջ արտացոլված պատգամին: «Եղիան մարդ էր՝ մեգ պես չարչարելի»,- պատգամում է Հակոբոս առաքյալն իր նամակում՝ դրանով կարծես արտահայտելով Եկեղեցու այն գիտակցումր, թե Եղիա մարգարեն յուրօրինակ, կենդանի մի պատգամ է, խրատ՝ հավատացյալներիս համար: Այո՛, Եղիայի կյանքը, ինչպես որ այն ավանդված է Աստվածաշունչ մատյանում, զարմանալի է, բուռն ու արտասովոր, այն նման չէ սովորական մարդկանց կյանքին: Նա պատմության մեջ է խուժում հանկարծակիորեն, առանց նախապատրաստության, գործում է առանց կրոնական-քաղաքական սահմանների զանազանման, և նույնքան զարմանալիորեն էլ հեռանում է կյանքից՝ երկնային կառքով համբարձվելով երկինք: Նրա կյանքն ասես հետաքրքրաշարժ մի գիրք է, որի ամեն մի էջին մեզ համար պատգամ ու խրատ կա արձանագրված: Այսօր ահա կփորձեմ այդ էջերից մեկը զատել ու պարզել ձեզ, սիրելիներ, իբրև այս տոնի Ս. Պատարագի խորհրդածության ու պատգամի նյութ:
Այդ նրա աննահանջ ու նախանձախնդիր հավատարմությունն է դեպի իր հայրերի դավանած հավատը, օրենքը, նրանց ավանդած հոգևոր հայրենիքը: Այս գաղափարի համար է մարգարեն հալածվում, հուսահատվում և անգամ մի պահ տատամսում. «Արդ, շատ է Տէր, առ զոգի իմ յինէն, Տէր, զի ոչ եմ ես լաւ քան զհարս իմ» (Գ. Թագ. ԺԹ.4): Եղիայի ժամանակաշրջանում ողջ երկիրը թաղված էր կռապաշտության մեջ. ծաղկում էր անօրինությունր, դատավորները կաշառքով էին վարում իրենց դատը, թագավորներն ու իշխանները անօրինությամբ ղեկավարում իրենց հպատակներին, և նույնիսկ երկրի գլխավոր աստվածը՝ Բահաղը, հասանելի էր միայն նրանց, ովքեր ոսկով ու արծաթով էին պատում նրա տաճարներն ու արձանները... Եվ ահա գրեթե անտանելիորեն օրհասական ու անելանելի դարձած այս մղձավանջի միջից ծագում է Եղիայի լուսավոր կերպարը. «Մինչեւ ցերբ կաղայք յերկուս հետս»,- կշտամբում է նա ժողովրդին. դարձե՛ք դեպի Տերը, մի՛ մոռացեք ձեր հայրերի հավատն ու նրանց լուսավոր պատմությունը, մի՛ անտեսեք նրանց թողած հոգեւոր հայրենիքր, մի՛ խլացրեք ձեր ականջները դարերի խորքից հնչող նրանց ձայնին: Եվ նույնիսկ միայնակ մնալով՝ նա չի հանձնվում, որովհետև Տերը նրան տանում է ուղիղ դեպի հաղթանակ՝ դեպի անօրեն կռապաշտության ու հասարակական այլասերման «վիրահատության»: Եղիան մաքրում է Իսրայելին հոգևոր քաղցկեղից, թագավորից մինչև քահանա, իշխանից մինչև ռամիկ, ամենքն ուխտում են հավատարիմ մնալ Տիրոջ Օրենքին, Աստծո հոգևոր օրենքին, որ այլ բան չէ, քան արդարություն ու հոգևոր խաղաղություն մարդկանց սրտերում և հոգիներում, անդորր ու երջանկություն նրանց մտքերում և աչքերում: Եղիան հեղափոխական չէ, նա քաղաքական գործիչ չէ, նա հասարակական ու ռագմաքաղաքական շարժումների հանդեպ անտարբեր, խեղճ ու աղքատ այրի մի կնոջ մոտ ապաստան գտած, իր մերկությունը մորթե ցնցոտիներով հազիվ ծածկած մեկն է, որի արտաքին տեսքը դժվար թե որևէ ագդեցություն ունենա մարդկանց ու թագավորների վրա: Նրա ամբողջ մտահոգությունը ժողովրդի հոգևոր նորոգությունն է, բարոյական ու աստվածային սկգբունքներից բխած արդարության հաստատումը մարդկանց սրտերում: Նա ոչ թե կամենում է գահընկեց անել թագավորներին, այլ փոխել նրանց ներաշխարհը, ոչ թե Աստծո զայրույթով պատժել ժողովրդին, այլ Տիրոջ խոսքի ու հավատի զորությամբ սրբել նրանց:
Վստահ եմ, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, որ Եղիայի կյանքի գրքից պոկված այս փոքրիկ թուղթն անգամ, նրա հախուռն ու բոցկլտացող հավատո օրինակի այս փոքրիկ շեղջն իսկ ձեր սրտերում ու հոգիներում, ձեր մտքերում ու աչքերի մեջ վառում է այն նույն համոգումը, հավատը, թե ամենքիս համար Եղիայի օրինակը հերթական ընթերցվող պատմությունը չէ միայն: Քանզի պատմության թատերաբեմի վրա կարող են փոխվել դերասաններն ու հանդիսատեսը, բայց ոչ երբեք բեմն ու նրա բեմադրիչը, որ է ինքն Աստված: Հետևաբար մենք այս հինկտակարանյան պատումից շատ բան ունենք քաղելու: Նայեցեք ձեր շուրջը. մի՞թե հասարակական-հոգևոր գարգացումների այս ֆոնի վրա նշմարելի չէ համատարած անօրինության և անտարբերության ուրվականը, մի՞թե մարդիկ հաճախ չեն կերտում բահաղներ և ոսկով ու արծաթով պատված մարդածին աստվածներ, մի՞թե մեր հասարակությունն այսօր կարիք չունի վերարժևորելու իր նախնիներից ավանդված հավատի ու հոգևոր հայրենիքի սկզբունքները: Անշուշտ, մեծապես ստած ու խաբված կլինեն այդ ակներև փաստը մերժողներր: Բայց ինչպես հասկանալ Եղիայի կերպարր, ի՞նչ դաս քաղել հինկտակարանյան մարգարեի վարքից:
Եղիան անհուսալի անտարբերության մթնոլորտում մնացել էր մենակ իր ես-ի ու իր Աստծո հետ: Սակայն խորհրդավոր կերպով նրա ես-ը, անհատականությունը խառնվել էր այն մեծ ընդհանրական Ես-ին, որ է նրա արդար ու աստվածապաշտ նախնյաց պատմական ինքնությունը: Այդ հավատի անսպառ աղբյուրից էր զորանում նրա անհատականությունը, այդ հավատարմությունից էր առնում Եղիան հավատի զորավոր ցոլքը, որով բոցավառում էր Իսրայելի գավակների քարացած սրտերը: Մեզանից յուրաքանչյուր ոք կարող է մի-մի եղիա դառնալ, կարող է քրիստոնեական ոգու և Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատով վերափոխել իր շրջապատը: Բավ է միայն, որ մեր անհատական ես-ը մի պահ գիտակցի ու ինքն իրեն հարց տա. «Ո՞վ եմ ես, հարուստ հոր սնանկ որդի՞, թե՞ հարուստ ժառանգության շենացնող ու հավատարիմ ժառանգ»: Հոգեգալստյան տոնից հետո Եղիայի հիշատակը մեզ ամենքիս՝ իբրև Քրիստոսի եկեղեցի, տալիս է հավատարմության ու աննահանջ նախանձախնդրության պատգամ: Հավատարմություն դեպի այն մեծ առաքելությունը, որ կոչվում է քրիստոնեական փրկություն, դեպի այն աննկարագրելի երանությունը, որ երկրի վրա հաստատվեց իբրև Աստծո արքայություն: Ամենքս այս տեսլականով պիտի մեր հասարակությունն ու մեր անհատականություններր մաքրենք հոգևոր քաղցկեղից, ճարակող ու ամեն հոգևոր արժեք լափող անտարբերությունից: Սրա՛ համար է մեր Տերը մեզ տալիս «իմ բարեկամներ» անունը, սրա՛ համար է մեզ կանչում Տեր Հիսուս Քրիստոս:
Այս ճանապարհն է ահա մեր առաջ բացում այսօրվա հիշատակությունը, ա՛յս ուղին է մեր աչքերի առաջ գծագրում Եղիայի կերպարը: Եվ դեռ ավելին: Ա՛յս համոգումն է մեզ փոխանցում Տերը՝ իրեն համեմատելով Եղիայի հետ: Ունենք ուրեմն այսօր՝ Ս. Պատարագի խորհրդավոր այս պահին, Եղիայի պատգամը, որ մեզ պես մարդ էր չարչարելի, բայց մեզ ուսուցանում է չարչարանքի ու պայքարի միջով սլացող արքայության ճանապարհը:
Թող Տիրոջ սերն ու հավատի զորությունր մեգ ուղեկցեն այժմ և միշտ, և հավիտյանս հավիտենից. ամեն:
Տ. Շահե վրդ. Անանյան
(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր տաճարում Ս. Պատարագին, 15 հունիսի, 2014 թ.)