Ալեքսանդրիացի մի մեծատոհմիկ, որը աբբա Իլարիոնի ընկերն էր, մի անգամ նրա մոտ եկավ ու ասաց.
- Հա՛յր, գիտես, որ այժմ բավականին հաջող շրջան է իմ կյանքում: Բայց դա ինձ բավարարության զգացում չի բերում: Ընդհակառակը՝ ինձ համար շատ դժվար է սիրալիր և բարեգութ լինել այն մարդկանց հետ, որ հանդիպում եմ, իսկ նրանք շատ-շատ են…
- Երբեք մի մոռացիր,- ասաց ծերը,- որ այդ նույն մարդիկ, որոնց հանդիպում ես հաջողության շրջանում, հանդիպելու ես նաև անհաջողության ժամանակ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի