Երիտասարդի ձգտումը

Երիտասարդը թանկարժեք մեքենայով սլանում է ամայի ու անապատային վայրերով, այնուհետև կտրուկ կանգնում, իջնում է մեքենայից ու հետաքրքրությամբ լեցուն մոտենում պայծառ դեմքով ու գարնան շնչով լեցուն մի վանականի և ասում.

- Նկատում եմ, որ միայնությունից չես ձանձրանում ու տխրում: Կարո՞ղ ես այդ գաղտնիքը նաև ինձ բացահայտել: Ամեն ինչ ունեմ, բնակվում եմ ամենամարդաշատ քաղաքում, բայց հաճախ ձանձրանում եմ և միայնություն զգում:

Վանականը պատասխանում է.

- Ուր մտքերդ ու ձգտումներդ են, այնտեղ նաև ինքդ ես: Ես միայնակ չեմ մնում. մշտապես Աստծո հետ եմ լինում, որովհետև ուր էլ լինեմ, Նրա ներկայությունն եմ փնտրում ու ամեն անգամ այդ հանդիպումից կյանքով ու ուրախությամբ լցվում:

 

Հովհաննես Մանուկյան

13.12.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․