26 Դեկտեմբեր, Եշ
Ճամփեզրին մի մուրացիկ էր կանգնած և ողորմություն էր խնդրում: Անցնող ձիավորը մտրակով հարվածեց նրա դեմքին: Վերջինս նայեց հեռացող հեծյալի ետևից ու ասաց. «Երջանի՛կ եղիր»: Այս ամենը տեսնող գյուղացին, նրա բառերը լսելով, հարցրեց. «Մի՞թե այդքան խոնարհ ես»: «Ոչ,- պատասխանեց մուրացիկը,- ուղղակի եթե նա երջանիկ լիներ, ապա դեմքիս չէր հարվածի»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի