23 Նոյեմբեր, Շբ
Երկու ագռավ հանդիպեցին անտառում գտնվող լեռան գագաթին: «Հիշո՞ւմ ես, թե ինչպես էինք թթենու պտուղներ ուտում այստեղ: Թվում է այնքան էլ վաղուց չէր, ընդամենը երեք հարյուր տարի առաջ: Բայց ի՜նչ տխուր է, որ ժամանակն այդքան արագ է թռչում»,- ասաց առաջին ագռավը: «Այո՜, ևս երկու հարյուր տարի և այլևս չենք լինի»,- թախիծով պատասխանեց մյուս ագռավը: «Այդ ինչի՞ մասին են խոսում,- մտածեց մենօրիկ թիթեռը,- մի՞թե մեկ օրվանից ավելի երկար ինչ-որ բան կարող է լինել»:
Ապրիր Աստծո՛վ, այլ ոչ թե ժամանակով և Աստված ժամանակը քո փրկությանը կծառայեցնի: Ապրիր Աստծո՛վ, այլ ոչ թե ժամանակով և բեռ չես լինի Աստծո համար:
Հայր Սիմեոն Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը