25 Նոյեմբեր, Բշ
Երկու գյուղացի դաշտում աշխատեցին մինչև կեսօրվա տապը: Մեկն առաջարկեց մյուսին գետի մոտ իջնել ու լողալ: Ճանապարհին խոսում էին այն մասին, թե որքան լավ է, որ գետը մոտ է իրենց: Այսպես խոսելով հասան ափին ու շորերը հանելով՝ միասին ջուրը ցատկեցին: Երբ դուրս լողացին ջրից՝ մի գյուղացին մյուսին ասաց.
- Գետի մասին մեր խոսակցությունն այդպես էլ չավարտեցինք:
- Հիմա դա ի՞նչ նշանակություն ունի: Գետի մասին խոսելու փոխարեն ավելի լավ է լողանք,- պատասխանեց նրա ընկերը:
«Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանված է ինձնից. զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատվիրված վարդապետություններ են ուսուցանում» (Մատթ. 15:8, 9):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի