Երկու շարք հերթ

Մի մարդ մահացավ ու Երկինք գնաց: Նա երկար կյանք էր ապրել ու այժմ կանգնել էր Երկնային դարպասների դիմաց:

Դարպասներին մոտենալով՝ տեսավ, որ հերթի երկու շարք է դեպի Երկինք տանում: Դրանցից մեկում երեք հոգի էին կանգնած, իսկ երկրորդը կիլոմետրերով էր ձգվում: Քանի որ չգիտեր, թե որ հերթը կանգնի՝ Պետրոս առաքյալին հարցրեց.

- Չգիտեմ, թե որ հերթը կանգնեմ: Ինչո՞ւ են որոշ մարդիկ կարճ հերթում, իսկ մյուսները՝ երկար:

Սուրբ Պետրոսը պատասխանեց.

- Այս երեք հոգանոց հերթը ցանկանում է Երկինքը զգալ ու իր հերթին է սպասում:

- Իսկ երկար հերթն ինչի՞ համար է:

- Օ՜, այստեղ կանգնած են այն մարդիկ, ովքեր ուզում են ամեն ինչ իմանալ Երկնքի մասին: Նրանք ուզում են նախ տեղեկություն հավաքել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

03.02.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․