Երկար մտածում էի, թե ուսանողներին ինչպես բացատրել, որ շնությունը մեղք է: Եվ մի հին անեկդոտ հիշեցի: Երիտասարդը հարցնում է աղջկան. «Կարելի՞ է քեզ Եվա կոչեմ»: «Ինչո՞ւ»,- զարմանում է աղջիկը: «Որովհետև դու իմ առաջինն ես»: Իսկ աղջիկը նրան հարցնում է. «Իսկ կարելի՞ է ես քեզ Բոինգ անվանեմ»: «Ինչո՞ւ»: «Որովհետև դու իմ 747-րդն ես»: Ուսանողները նախ ծիծաղում են, իսկ հետո հարցնում եմ նրանց. «Ձեզնից ո՞վ կցանկանար նման Բոինգ լինել»: Եվ այստեղ նրանք արդեն չեն ծիծաղում: Չէ՞ որ Սուրբ Գրքում գրված է՝ երկուսը մեկ մարմին լինեն, ոչ թե՝ երեքը մեկ մարմին լինեն, կամ մեկը՝ մի քանիսի հետ մի քանի անգամ…
Քահանա Օլեգ Նիկոլաև
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը