Գրքեր

Ես ցնցված էի սիրելի ընկերոջս հանկարծակի մահից

Ես ցնցված էի սիրելի ընկերոջս հանկարծակի մահից։ Օրեր շարունակ աչքերիս առաջ նրա թաղման տեսարանն էր։ Հիշում էի, թե ինչպես էին դագաղն իջեցնում փոսն ու վրան հող լցնում։ Պատկերացնում էի, թե ինչպես է փտում մարմինը․․․

Ինչպիսի՞ն կլիներ մարդը, եթե մեր նախածնողները չմեղանչեին։ Նա կապրեր երբեք չավարտվող ուրախության մեջ, նրան չէին տանջի հավետ երանության մասին հարցերը, ինչպես որ մեզ են տանջում։ Իսկ հիմա «որդերի գարշահոտություն է»։ Երբ նման մելամաղձոտ մտքերի մեջ էին, ինձ զանգահարեց հայր Պորֆիրիոսը։

- Գեորգա՛կի, դու դեռ աշխատանքի՞ ես հիվանդանոցում,- հարցրեց նա։

- Չէ, հա՛յր սուրբ։ Արդեն վերջացրել եմ։

- Ուրեմն բաց արա Հովհաննու Ավետարանն ու ուշադիր կարդա սկսած 5-րդ գլխի 24-րդ տողից։ Այս տեղին կարդացվում է թաղման ժամանակ․․․

Ես սկսեցի կարդալ․ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով իմ խոսքը լսում է ու հավատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանք անցավ» (Հովհ․ 5։24)։

Հանկարծ նա ընդհատեց ինձ․․․

- Հասկացա՞ր։ Մահ գոյություն չունի։ Մենք մահը չենք ճաշակի։ «Մահվանից կյանքի» կանցնենք։

Հասկանո՞ւմ ես, թե Աստված ինչպես է մեզ սիրում։ Ավելի լավ է հոգաս այն մասին, թե ինչպես պահպանես Նրա սերը։ Թաղման ժամանակ առաքելական թղթերից կարդացվում է․ «Եթե հավատում ենք, թե Հիսուս մեռավ և հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսի միջոցով ննջեցյալներին հետ կյանքի պիտի բերի նրա հետ» (Ա Թեսաղ․ 4։13): Դու երբևէ մտածե՞լ ես «պիտի բերի նրա հետ» բառերի մասին։

Աստված Իր մոտ չի հավաքելու մեռած մարմինները, հասկանո՞ւմ ես։ Նա Ողջ է և Իր շուրջն է հավաքելու ողջերին։ Ի դեմս Քրիստոսի հարություն է առել ամբողջ մարդկային բնությունը։ Ես ճիշտ ասացի քեզ․ «Մենք մահ չենք ճաշակի»։ Դու դա հասկանո՞ւմ ես։

Այդպես մենք անդադար կգովաբանենք Ամենասուրբ Երրորդությանը սերովբեների ու քերովբեների հետ։ Այո, մենք՝ մեղավորներս ու անարժաններս, քանի որ Աստված այդքան ուժգին սիրեց մեզ․․․

Է՜հ, Գեորգակի, լալիս եմ ուրախությունից։ Երկնային ինչպիսի՜ մեծ բարիքներ է պարգևում մեզ Աստված։

(Հուզմունքից հայր սուրբի ձայնն ավելի ու ավելի ցածր էր հնչում)։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

13.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․