Եթե սեր չունես, ապա երկրպագություն էլ անես, աղոթք էլ ասես՝ օգուտ չի լինի

Հասկացի՛ր, անօգուտ է հարյուր երկրպագություն անելն ու ոչինչ չզգալը․․․ Ավելի լավ է ընդամենը քսան երկրպագություն անես կամ տասնհինգ, բայց անես Տիրոջ հանդեպ սիրով՝ Նրա աստվածային պատվիրաններին համապատասխան։ Այդկերպ աստիճանաբար հեռանում են կրքերը, նահանջում՝ մեղքերը, և մենք փափուկ-փափուկ, առանց չափազանց ճիգերի մտնում ենք աղոթական վիճակի մեջ։

Բայց և այնպես, եթե սեր չունես, այսինքն՝ դատարկ ես, ապա թեկուզ երկրպագություն էլ անես, թեկուզ աղոթք էլ ասես՝ օգուտ չի լինի․․․

Իսկ եթե ինչ-որ առիթով սիրտդ լցվում է խանդաղատանքով, ապա մի՛ կորցրու աղոթքի համար հարմար առիթը, միանգամից սկսիր աղոթել, և այդժամ դա աստիճանաբար կդառնա քո սեփական փորձը։

Երբ աճես, կտեսնես, որ աղոթքը միայն մտքում լսվող աղոթական խոսքերը չեն, այլ դա մի ուրիշ բան է։ Դա այն է, ինչ զգում ես քո ներսում, բայց առանց որևէ ջանք գործադրելու։ Դա աստվածային շնորհն է, որը պարգևվում է քեզ։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

02.08.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․