Գանձերը

«Երկնային գանձերը կարելի է հավաքել՝ երկրայինները բաժանելով» (Հովհան Ոսկեբերան)

Մի մարդ իր կյանքում շատ ոսկե ձուլակտորներ դիզեց: Նա դրանք իր տան նկուղում էր պահում: Մոտ երեսուն տարի այդպես շարունակվեց, որոնց ընթացքում մարդը ոչինչ չծախսեց: Նրան ուղղակի դուր էր գալիս հիանալ իր ոսկով: Բայց մի օր նրա ձուլակտորները գողացան: Մարդը շատ տխրեց: Ծանոթներից մեկն ասաց.

- Բայց դու երեսուն տարի պահեցիր այդ ոսկին և ոչինչ չծախսեցիր, այնպես չէ՞:

- Այդպես է:

- Դե ուրեմն մի տխրիր: Ես քեզ համար աղյուսներ կբերեմ: Դու դրանք փայլուն թղթի մեջ փաթաթիր, դիր ձուլակտորների տեղը և հիացիր դրանց տեսքով: Քեզ համար ի՞նչ տարբերություն:

Եվ մարդը մխիթարվեց:

 

Հետաքրքիր է, իսկ այն գանձերը, որ մենք այդպես նախանձախնդրորեն պահպանում ենք մեր կյանքում, իսկակա՞ն են:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

07.01.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․