Գանգատվելու մասին

Մի անգամ երկու հարևան եկան իմաստունի մոտ և խնդրեցին իրենց վեճը լուծել:

- Ես ողջ ամառ իմ այգին մշակեցի, իսկ նրա այծը եկավ ու ամբողջ խաղողը կերավ,- գանգատվեց նրանցից մեկը:- Ի՞նչ անեմ հիմա, քանի որ առանց բերքի եմ մնացել:

- Ճի՞շտ է ասում,- հարցրեց իմաստունը մյուս հարևանին:

- Այո, ես ուշադրությունից բաց թողեցի կենդանուն և նա ուրիշի այգին մտավ,- պատասխանեց մարդը:

- Այդ դեպքում դու ես մեղավոր: Տուր նրան քո այծն ու պարտքդ մարած կլինես:

- Ես այդպես էլ կանեի,- պատասխանեց նա,- բայց այծս սատկեց՝ այդ խաղողն ուտելով ու թունավորվելով: Այնպես որ ես էլ պահանջում եմ, որ կենդանուս ինձ վերադարձնեն:

 

Նախքան մերձավորիդ դեմ գանգատվելը՝ մտածիր, արդյոք նա պատճառ չունի՞ ի պատասխան քո դեմ գանգատվելու:

 



Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

29.03.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․