23 Դեկտեմբեր, Բշ
Գերաշնորհ Սրբազան Հայր,
ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանայից դասը և հավատավոր զավակները ի սրտե շնորհավորում են Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ:
Սրբազան Հայր, Ձերդ Սրբազնության իմաստուն առաջնորդությամբ, տիրախնամ մեր թեմն իր արդյունավոր և նաև իր հոգենորոգ առաքելությունն է իրականացնում իր հավատավոր զավակների կյանքում: Որդիական ակնածանքով է լեցուն մեր զգացմունքները Ձեր անձի հանդեպ:
Իմաստուն և բարի տնտեսի նման պահպանում և արարում եք աստվածային արժեքները մեր եկեղեցու անդաստանում:
Ձեր անցած լուսավոր ճանապարհը լուսավոր կյանքի ուղենիշ է Ձեր հոգեզավակների համար: Ձեր օրինակը դարձել է մեր ծառայության և նվիրումի մղիչ ուժը, Ձեր խոսքը՝ «Գործելու ամենալավ ժամանակը երեկվա և վաղվա միջև է» դարձել է մեր նշանաբանը:
Հայցում ենք Երկնավոր Տիրոջից քաջառողջ և շնորհափայլ բազում տարիներ Ձեր աստվածահաճո առաքելության՝ վասն շինութեան և վասն բարեկարգութեան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ:
Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն