25 Նոյեմբեր, Բշ
Աբբա Իգիլիոսն ասաց, թե խցում բնակվող մի եղբայր կար, ով այնտեղ մնաց քսան տարի` օր ու գիշեր Սուրբ Գիրքն ընթերցելով: Հետո ամեն ինչ վաճառելով` վերցրեց իր թիկնոցն ու գնաց ներքին անապատ: Աբբա Եսայիասն հանդիպեց նրան ու հարցրեց. «Ո՞ւր ես գնում, որդյա՛կ»: Եղբայրն ասաց. «Ահա քսան տարի է, հա՛յր, որ Սուրբ Գրքի խոսքերն եմ լսում միայն, իսկ այժմ կամենում եմ գործով կատարել այն ամենը, ինչ լսեցի Սուրբ Գրքից»: Եվ ծերը, աղոթք անելով նրա վրա, արձակեց նրան:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016