Ամուսինները երեսուն տարի միասին ապրեցին: Համատեղ կյանքի երեսնամյակի օրը կինն, ըստ սովորության, մի փոքրիկ հաց թխեց, որ ամեն առավոտ թխում էր: Նախաճաշին երկարությամբ կտրեց այն, երկու կտորի վրա էլ կարագ քսեց ու սովորության համաձայն պատրաստվում էր վերևի կտորն ամուսնուն փոխանցել, բայց ձեռքը մնաց օդում կախված… Մտածեց. «Այս տոնական օրը ես եմ ուզում վերևի մասն ուտել: Երեսուն տարի երազել եմ այդ մասին և այժմ արժանի եմ դրան, քանի որ օրինակելի կին եմ եղել, հրաշալի որդիներ եմ դաստիարակել, տունն էլ միշտ կարգին եմ պահել»: Եվ այս անգամ հացի ներքևի մասն ամուսնուն տվեց: Իսկ ամուսինը վերցրեց այն և ժպիտով ասաց.
- Ի՜նչ հրաշալի նվեր արեցիր ինձ համար այսօր: Ես մանկուց հացի ներքևի մասն եմ սիրում, բայց միշտ կարծել եմ, որ այն իրավամբ քեզ է պատկանում…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի