25 Նոյեմբեր, Բշ
Ծերն ասաց. «Եթե մեկը կամենում է հանդարտվել, պետք է կա՛մ անապատում բնակվի, կա՛մ բազում եղբայրների միաբանության մեջ, որովհետև եթե որևէ բնակավայրին մոտ բնակվի, բազում հոգսեր ու խռովքներ կպատահեն նրան: Եվ եթե մեկն այնտեղ հյուր գա, ակամա ստիպված կլինի ընդունել նրան, քանզի չկա մեկ այլ տեղ, որտեղ նա կարող է հանգստանալ: Իսկ եթե այդ տեղն ընդարձակ լինի, թեկուզ և չընդունի նրան, միտքը չի դատապարտի նրան, քանզի մեկ այլ տեղ կարող է հանգիստ գտնել նա: Այսպես եղբայրների միաբանությունը պարիսպ և պահապան կլինի նրան, և նա հանգիստ կգտնի Քրիստոսի զորությամբ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016