23 Նոյեմբեր, Շբ
Սկյութիայում մեծն հայրերից մեկը ո՛չ հաց էր ճաշակում, ո՛չ գինի էր ըմպում: Եվ ծերերը հավաքելով` եկան Իսիդորոսի եկեղեցին, և երբ այնտեղ չգտան երեցին, այն մեծն ծերը, հուսալով նրա մոտ ունեցած իր համարձակությանը և իմանալով, թե ինչպիսի ծանր կրոնավորության ու տքնության մեջ են ծերերը, ներս մտնելով՝ բերեց անհրաժեշտ ուտելիքներ և մի փոքր գինի, և նախ ինքը սկսեց ուտել և ըմպել: Եվ ծերերը սքանչացան, թե ինչպես հանուն Աստծո մերժեց իր կամքը, որպեսզի ծերերին մխիթարություն պարգևի:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016