Հարուստը

Չքավոր մի քրիստոնյա գալիս է հրաշագործություններով ու բժշկություններով հայտնի վանականի մոտ ու հարցնում.
- Զարմանալի է, ինչո՞ւ է Աստված քեզ այդքան շնորհներով հարստացրել, իսկ ինձ ոչինչ չի տվել: Դրա փոխարեն, եթե ինձ էլ մի փոքր հարստություն, ունեցվածք տար, այդժամ ես այսքան կարիքավոր չէի լինի. այնքան շատ գործեր կանեի, որ ամենուր բոլորն Աստծու անունը կփառաբանեին:
Վանականը պատասխանում է.
- Իրականում դու աղքատ չես, այլ շատ ունևոր ես. հարուստ ես քո «ես»-ով: Երբ դրանից աղքատանաս և իսկապես աղքատ դառնաս, այդժամ Աստված էլ քեզ հարուստ կդարձնի իր շնորհներով:

 

Հովհաննես Մանուկյան 

17.12.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․