Մի երիտասարդ նշանվեց և ուզեց իր նշանածի մասին տեղեկություններ տալ իր ծերունի բարեկամներից մեկին:
- Նշանածս ինձ ծանոթ ընտանիքի է պատկանում,- ասաց երիտասարդը:
Ծերունին առանց որևէ բան ասելու ոտքի ելավ և գրատախտակի վրա «0» գրեց:
- Նա շատ գեղեցիկ է,- ավելացրեց երիտասարդը:
Ծերունին մի երկրորդ զրո էլ գրեց:
- Նա շատ մեծ հարստության ժառանգորդ է,- ասաց երտասարդը:
Ծերունին մի զրո էլ գրեց:
- Միևնույն ժամանակ շատ խելացի է, ավելացրեց երիտասարդը, և գրավիչ բնավորություն ունի:
Ծերունին երկու զրոներ ևս ավելացրեց՝ շփոթության մատնելով երիտասարդին:
- Հա մոռացա ասել, որ նշանածս հոգևոր աղջիկ է, և իր գերագույն պարտականությունն է համարում Աստուծո կամքը կատարել:
Մինչև այդ ժամանակ լուռ մնացող ծերունին ասաց.
- Սա ինչո՞ւ համար սկզբից չասացիր,- ու ոտքի ելնելով հինգ զրոների առջևում մեկ գրեց, որով թվանշանները դարձան 100,000: Ծերունին հարեց.- Նայի'ր, երիտասարդ բարեկամս, առանց աստվածպաշտության քո թված բոլոր հատկությունները չէին կարող ձեր ընտանեկան երջանկությունն ապահովել: Սակայն քրիստոնեական նկարագրի հետ, այս հատկությունները թանկագին գործեր կարող են կատարել:
Աղբյուրն՝ անհայտ: