Հավատ և անհավատություն

Մի նկարչի պատվիրեցին հավատի սիմվոլիկ պատկերը նկարել: Վարպետը մարդկային մի անհողդող կերպար պատկերեց: Դեմքը դեպի Երկինք ուղղված՝ անկոտրում ձգտման արտահայտությամբ, հայացքը կրակոտ փայլով լեցուն: Վեհապանծ երևույթ էր, սակայն հագուստի ծալքերի տակից մի սև օձ էր գալարվում:

Երբ նկարչին հարցրեցին, թե ի՞նչ իմաստ է պարփակված այդ մութ կցուկի մեջ, որն ամենևին չի համապատասխանում նկարի փայլին, պատասխանեց.

- Անհավատության պոչն է:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

06.12.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․