4 Նոյեմբեր, Բշ
«Ես չգիտեմ գերազանցության այլ նշան, քան բարությունն է»,- ասել է գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը: Եսասիրության և անհոգության մեջ պարփակվելով՝ մարդը մոռանում է, որ անհրաժեշտ է սիրտը սնել բարությամբ, որ անհրաժեշտ է գթասիրտ լինել, ինչի մասին Տերը բազմիցս հիշեցնում է. «Գթասիրտ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկ. 6:36), «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ. 5:7), «Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ և փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերը ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ» (Ա Հովհ. 3:17):
Բարությունն իր մեջ ներառում է ողորմածություն, գթասրտություն, կարեկցանք և անձնազոհություն, որոնք էլ բացահայտում են մարդու էությունը: Գթասիրտ և ողորմած է նա, ով անտարբեր չէ մերձավորի հանդեպ, ընդունակ է տեսնելու նրա խնդիրները, լսելու նրան և իր կարողության չափով օգնության ձեռք մեկնելու: Հանուն Աստծու փառքի գործողը վայելում է ճշմարիտ սերը, որը ոչ այլ ինչ է, քան Աստծու պարգև: Բարությունը հավատը կենդանացնելու և ամրացնելու ամենապարզ միջոցն է, այն կյանքը լիացնում է ոչ միայն սիրով, այլև իմաստով:
Տիրավանդ պատգամները կենսակերպ դարձրած Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մարտի 9-ին դրամական աջակցություն (100 000 դրամ) ցուցաբերեց Հայկ Բենդիկյանին (17 տ.), ում մոտ անցյալ տարի հայտնաբերվել է եզակի չարորակ տրիտոն ուռուցքը: Հայկը բարդ ու դժվարին բուժման ընթացք է անցնում, նրան աջակցելու և դրամական փոխանցում կատարելու համար ներքոնշյալ բանկում Հայկի մայրիկի՝ Դիաննա Փարվանյանի անունով բացվել է հետևյալ հաշվեհամարը՝
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ, AMD 163003256035, ստացող՝ Դիաննա Փարվանյան, idram 099-71-71-83, բջջ. հեռ. (+374 93 )15 01 23
Կարինե Սուգիկյան