Հայելու անհրաժեշտությունը

Աչքերը կարող են իրենց տեսնել` նայելով այն արժանիքի մեջ, որ իրենք ունեն, որն է տեսողությունը: Այսինքն` աչքերը կարող են իրենց տեսնել` նայելով ուրիշ աչքերի մեջ, մարմնի այլ մասերին նայելով` աչքերն իրենց չեն տեսնի: Նույն կերպ հոգին կարող է իրեն տեսնել` նայելով այն արժանիքի մեջ, որ ինքն ունի, որն է իմաստությունը: Ինչպես որ հայելիները ավելի պարզ են ցույց տալիս, քան աչքերի հայելիները, նույնպես աստվածային իմաստությունն ավելի հստակ է ցույց տալիս, քան մարդկային իմաստությունը: Եվ մեր հոգիներն ավելի լուսավոր տեսնելու և այդպիսին դարձնելու համար պետք է նայենք աստվածային իմաստության հայելու մեջ:

Երբ մարդը կենտրոնանում է իր կրքերի վրա, որոնք հատուկ են նաև անասուններին, սկսում է նմանվել կենդանիներին, նույնիսկ եթե չի քայլում չորքոտանի կենդանիների պես, այլ քայլում է երկու ոտքերով` կապիկների պես: Քիչ առաջ անդրադարձանք իմաստության հայելու մեջ նայելու անհրաժեշտությանը: Սակայն փիլիսոփան ասում է, որ երբ կապիկը նայում է հայելու մեջ, հայելուց չի կարող առաքյալ դուրս նայել: Հետևաբար, մարդը պետք է իրական մարդ դառնա: Եվ Դարվինի տեսությունը` կապիկից մարդու առաջանալու մասին, գուցե օգտակար լինի այս խորհրդանշական իմաստով:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

09.07.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․