Հայոց բանակը քսանչորս տարեկան է

Սիրելի հայորդիք,
Այսօր, հայոց ազգային բանակի 24-րդ ամյակի առիթով մեր աղոթքն ենք հղում առ Աստված, փառավորելով նրան.
Որ շնորհեց մեզ գոյատևելու իրավունք,
Մեր բազկին ամրություն, բայց և թույլի վրա այն չբանեցնելու հաստատակամություն,
Անսասան պահեց մեր հավատը փորձության պահին,
Օժտեց մեզ խաղաղասիրությամբ, թեև տվեց մարտնչելու, անգամ` հաղթելու ոգի
Ու ամենուր պահապան եղավ մեր հայոց բանակին:
Եվ շնորհավորում ենք ողջ հայ ազգին, որ կարողացավ անցյալի անազատության բեռը թոթափելով` կերտել կանոնավոր բանակ, որ դարձավ մեր խաղաղ գոյատևման զորեղ գրավականը:
Աստված պահապան հայոց բանակին այսօր և հավիտյանս: Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

28.01.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․