Հայրենիքին ծառայելը սրբազան և պատվաբեր ծառայություն է

Հայրենիքը սուրբ և նվիրական հասկացություն է, հայրենիքի հանդեպ սերը սուրբ է, իսկ հայրենիքին ծառայելը սրբազան և պատվաբեր ծառայություն: Արարիչ Աստված յուրաքանչյուր ազգի շնորհել է մեծ ժառանգություն՝ հայրենի երկիր: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն ասել է. «Հայաստանն է Աստծուց մեզ տրված բաժինը, մեր պարտքն է այն շենացնել, ծաղկեցնել, ինչպես արել են մեր հայրերն իրենց շնորհներով, իրենց տքնությամբ և իրենց արյամբ»: Յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտքն է հայրենիքի պաշտպանումը: Դեռևս Հայկ նահապետից սկսած Տիրոջն ապավինած հայ մարտիկներն անասանելի քաջություն և հերոսություն են դրսևորել հայրենի հողը պաշտպանելիս: Սրբազան այդ պայքարի մեջ Հայ Եկեղեցին մշտապես հայ մարտիկի կողքին է եղել՝ օրհնելով և ներշնչելով նրան քաջության ու սխրանքի:

Հուլիսի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վրդ․ Սարգսյանի միջնորդությամբ, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Իսախանյան Նարեկին (38 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարինե Ավագյանը: Նարեկը՝ որպես սպա, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և հոկտեմբերի 14-ին վիրավորում ստացել: Նա իր հաշմանդամ մայրիկի, կնոջ և երկու անչափահաս որդիների հետ բնակվում է ք. Գորիս, Կոմերիտմիության 2/604 հասցեում: Զինծառայողի ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

 

01.07.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․