21 Դեկտեմբեր, Շբ
Աստծուն ճշմարտապես հավատացող և սիրող անձը չի կարող անտարբեր գտնվել իր մերձավորի հանդեպ, որ Աստծու պատկերն ու նմանությունն ունի: Սրբերը Երկնային Արքայության արժանացան, քանի որ անտարբեր չէին իրենց շրջապատող մարդկանց հանդեպ: Երջանիկ է նա, ով տեսնում է ուրիշի ցավը և օգնում ու անվերջ բարին սերմանում: «Երբեմն մի փոքր սրտակցությունը, մի ջերմ խոսքը, մի ուշադիր վերաբերմունքը կարող է փոխել մարդու կյանքը, ով հակառակ դեպքում ստիպված կլիներ միայնակ կարգավորել իր կյանքը»,- ասել է Անտոն միտրոպոլիտ Սուրոժացին:
Հոկտեբերի 8-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Դավթյան Սուսաննային (40 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր Կանադահայոց թեմի Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի հավատավոր անդամներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը: Սուսաննան իր ամուսնու և հինգ դուստրերի հետ Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից տեղահանվել է և այժմ վարձակալությամբ բնակվում է Ստեփանակերտ քաղաքի Այվազովսկի 15 տ. 2 հասցեում: Սուսաննայի ամուսինը՝ Համբարձումյան Սեյրանը (45 տ.), մասնակցել է արցախյան վերջին պատերազմին: Համբարձումյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
Կարինե Սուգիկյան