Փետրվարի 6-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ադյան Կարինեին (43 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 եվրո) որ տրամադրել էին Ավստրիայում բնակվող տէր և տիկին Օհանէս Նալպանտեանը և Մարօ Աւետիսեանը: Կարինեն, իր ամուսինը և երկու դուստրերը բնակվում են Վարշավյան 2 բն.6 հասցեում: Ընտանիքի մայրը նշեց, որ իր կրտսեր դուստրը՝ Պարոնյան Մարիամը (8 տ.), մանկական ուղեղային կաթված է ստացել և հենաշարժողական խնդիր ունի: Մոսկվայում մի քանի լազերային վիրահատություն անցնելուց հետո, բարի մարդկանց աջակցությամբ, երկամսյա վերականգնողական բուժում է ստացել նաև Գերմանիայում, ինչը մեծ արդյունքներ է տվել: Լիարժեք քայլելու համար նրան անհրաժեշտ է ևս մեկ վիրահատություն և վերականգնողական բուժում անցնել Գերմանիայում:
«Ամուսինս, 1-ին խմբի հաշմանդամ լինելով, աշխատում է, որպեսզի կարողանանք հոգալ մեր նվազագույն կարիքները: Մեծ աղջիկս ուսանում է Երևանի թատրոյի և կինոյի պետական ինստիտում և որպես «Փարոս»-ում հաշվառված ընտանիք՝ նրա ուսման վարձը 70 %-ով զեղչեցին: Հուսով եմ, որ այս անգամ էլ բարի մարդիկ օգնության ձեռք կմեկնեն, որպեսզի Մարիամն ամբողջապես վերականգնի իր առողջությունը, լիարժեք կյանքով ապրի՝ իրականություն դարձնելով իր երգչուհի և բժշկուհի դառնալու մեծ երազանքը»,- ասաց Կարինեն:
Մերձավորի ցավը հասկանալու և նրան աջակցելու համար Հայր Պաիսիոս Աթոսացին հորդորում է. «Որպեսզի մեզ այցելի ներքին բարությունը, շատ օգտակար է, որ պատկերացնենք մեզ մերձավորի իրավիճակում: Այն ժամանակ մեզ ինքն իրեն կայցելի սերը, կարեկցանքը, խոնարհությունը և Աստծո օրհնությունը»:
Երբ Քրիստոսի անվանակիցներս՝ քրիստոնյաներս, մեր կողմից իրագործում ենք հնարավորը, ապա Աստված էլ իրագործում է անհնարինը: Ուստի փորձենք մեր հնարավորության չափով աջակից լինել փոքրիկ Մարիամին՝ հնարավոր դարձնելով նրա բուժումն արտերկրում:
Պարոնյան ընտանիքին աջակցելու նպատակով Մարիամի մոր՝ Ադյան Կարինեի անունով «Արարատբանկ»-ում գործում են հետևյալ հաշվեհամարները՝
1510021229930149 EUR
1510021229930158 RUB
1510021229930100 AMD
098279088, 099277088 մայր՝ Ադյան Կարինե
Կարինե Սուգիկյան