Հնազանդության մասին

Պողոսի աշակերտ Հովհաննեսի մասին ասում էին, թե մեծ հնազանդություն ուներ: Նրանք բնակվում էին մի վայրում, ուր գերեզմաններ կային: Եվ այն տեղում բորենի կար, իսկ ծերն այնտեղ քակոր տեսավ ու Հովհանեսին ասաց. «Գնա՛ գերեզմանները և այնտեղից բե՛ր քակորը»: Նա ասաց. «Երկյուղում եմ բորենուց, հա՛յր»: Իսկ ծերը կատակով ասաց. «Եթե քեզ վրա գա` կապի՛ր նրան և այստեղ բե՛ր»: Հովհաննեսը երեկոյան գնաց, և բորենին եկավ նրա վրա, իսկ նա կամեցավ բռնել նրան, սակայն բորենին փախավ նրանից: Իսկ Հովհաննեսը, հետապնդելով նրան, ասաց. «Իմ հայրն ասաց, որ քեզ կապեմ»: Եվ բռնելով` կապեց նրան: Իսկ ծերը մտահոգ սպասում էր` դռանը նստած: Երբ Հովհանեսը եկավ` բերելով կապված բորենուն, ծերը սաստիկ զարմացավ: Հովհաննեսն ասաց. «Հա՛յր, ինչպես պատվիրեցիր` բերեցի սրան»: Իսկ ծերը, կամենալով նրան խոնարհեցնել, խփեց նրան և ասաց. «Հիմա՛ր ես դու և հիմար շուն ես բերել»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.07.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․