Հնազանդության մասին

Հայր Մովսեսն ասաց մի եղբոր. «Ե՛կ հնազանդություն ստանանք, որովհետև նրանից է ծնվում խոնարհություն, համբերություն, երկայնամտություն, եղբայրասիրություն և սեր, և սրանք են մեր հոգու վահանները»: Եվ դարձյալ ասաց. «Ե՛կ, ո՜վ եղբայր, դեպի ճշմարիտ հնազանդությունը, որի մեջ են խոնարհությունը և զորությունը, ուրախությունը և համբերությունը, եղբայրասիրությունը, ողջախոհությունը, զղջումը և սերը, քանզի ով բարի և հաստատուն հնազանդություն ունի, նա կատարում է Աստծո բոլոր պատվիրանները»: Դարձյալ ասաց. «Կրոնավորը, ով հաճախ է պահում և աղոթում, սակայն հնազանդ չէ իր ծերին, նա ոչ մի առաքինություն չունի և ամենևին չգիտե, թե ինչ է կրոնավորությունը կամ առաքինությունը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

12.02.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․