25 Նոյեմբեր, Բշ
Թագավորի հարկահանները գնացին աբեղաներից ևս հարկեր վերցնելու, որոնց մեջ էր նաև հայր Ամոնը, որն ասաց. «Մի՛ երկնչեք, պա՛հք պահեք և աղոթեցե՛ք, իսկ ես գնամ թագավորի մոտ և տասներկու օրից կվերադառնամ»: Եվ մտնելով իր սենյակը՝ աղոթում էր, և ովքեր գիտեին՝ սենյակում է, տրտնջում էին, մինչև որ տասնհինգ օր անց եկավ, և իր հետ բերեց թագավորի մատանիով կնքված գրություն` ուղղված Ալեքսանդրիայի իշխանին, և դա վերցրել էր մի գիշերում՝ հրաշքով:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016