Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին | Hogetes Ev Sqanchelagorts Hayreri Masin

Մի ընտիր մենակյաց մինչև երեկո միմիայն աղոթում էր, իսկ երեկոյան թարմ հաց էր հայտնվում նրա մոտ, և նա ճաշակում էր: Հետո եկավ մի եղբայր և նրան գործ տվեց աղաչանքով: Հանձն առավ այդ գործը կատարելու, իսկ երեկոյան հացը չհայտնվեց, և նա տրտմած քնեց: Եվ Տերը նրան ասաց. «Երբ մենակ ինձ համար էիր աշխատում, Ես էի հոգում քո մասին, իսկ երբ ուրիշի համար ես գործում, նրանից էլ սնունդդ ստացի՛ր»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

21.06.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․