Մի չարակամ մարդ մի օր ծերի մոտ գնաց՝ իր հիմար հարցերով նրան համբերությունից հանելու:
- Մի՞թե քո պես խելացի մարդը կարծում է, թե հնարավոր է, որ Հովնանը երեք օր կետի որովայնում անցկացնելուց հետո ողջ մնար:
- Չգիտեմ,- պատասխանեց ծերը,- բայց ես նրան կհարցնեմ, երբ հանդիպեմ դրախտում:
- Իսկ եթե նա դժոխքո՞ւմ է:
- Այդ ժամանակ ինքդ կհարցնես:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի