Ինքդ քեզ ընդունելու մասին

Մի անգամ թագավորն այգի եկավ և տեսավ, որ ծառերը, թփերն ու ծաղիկները թոշնել ու մեռնում են: Կաղնին ասաց, որ ինքը մահանում է, որովհետև չի կարող այնքան բարձր լինել, որքան սոճին է: Սոճին ասաց, որ ինքը տերևաթափ է լինում, որովհետև խաղողի վազի պես չի կարող խաղող տալ: Իսկ խաղողի վազը մեռնում էր, որովհետև չէր կարող վարդի պես ծաղկել…

Շուտով թագավորը մի բույս գտավ, որը ծաղկած էր ու թարմ, և ուրախացնում էր մարդու սիրտը: Նրան հարց ու փորձ անելուց հետո, այս պատասխանը ստացավ.

- Կարծում եմ դա ինքնին հասկանալի է, քանի որ, երբ դու ինձ տնկեցիր, դու ցանկանում էր ուրախություն ստանալ: Եթե կաղնի, խաղողի վազ կամ վարդ ուզենայիր՝ դրանք կտնկեիր: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ չեմ կարող այլ բան լինել, քան այն, ինչ կամ: Եվ փորձում եմ իմ լավագույն հատկությունները զարգացնել:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

06.12.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․