23 Դեկտեմբեր, Բշ
Նոյեմբերի 24-ին ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի 7-րդ միջոցառումը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ միջոցառումն այս անգամ անցկացվեց ինտելեկտուալ մրցույթի ձևով: Մասնակցում էր ավելի քան 100 երիտասարդ՝ 17 թիմով.ԱՀԹ երիտասրդական միություններից, Երևանի քաղաքապետին կից երիտասարդների հարցերով խորհրդում ընդգրկված մի շարք ՀԿ-ներից և բուհերից,Ազգային Առաջնորդության ինստիտուտից: Մի թիմով մրցույթին մասնակցում էին նաև լրոգրողներ տարբեր լրատվամիջոցներից: Ժյուրի կազմում էին ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Եսայի քահանա Արթենյանը, Երևանի քաղաքապետին կից երիտասարդների հարցերով խորհրդի նախագահ Սամվել Մերթարջյանը: Մրցութային ծրագրից դուրս մասնակիցների համար հարցեր էին պատրաստել ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սրբազան հոր հարցին պատասխանեց Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի «Четвертый Рим» թիմը՝ արժանանալով Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» գիրքին: «Երևանն այսօր» գիրքը ստացավ հանդիսատեսներից մեկը՝ պատասխանելով քաղաքապետի կողմից պատրաստված հարցին: Մրցույթում հաթող ճանաչվեց ՀՊՏՀ- «INDEXPRO» թիմը, 2-րդ տեղում ԱՀԹ «Արարատյան» թիմն էր: 3-րդ տեղը զբաղեցրին ԱՀԹ «Վրիժառուներ» և «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ի «ՍՈՍԵ» թիմերը: Հաղթող թիմերը պարգևատրվեցին գավաթներով, պատվոգրերով ու գրքերով: Տ. Նավասարդ Սրբազան հոր կողմից մասնակից բոլոր թիմերը պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով:
Արարատյան Հայրապետական թմի տեղեկատվական բաժին