30 Դեկտեմբեր, Բշ, Սուրբ Ծննդյան պահքի Ա օր

Ինտելեկտուալ խաղ, որ ամրապնդեց երիտասարդների ավետարանական գիտելիքները

Սեպտեմբերի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, անցկացրեց հոգևոր ինտելեկտուալ խաղ: Երիտասարդ միության անդամները միմյանց հետ մրցեցին «Հավատք», «Հույս» և «Լույս»  անվանումները կրող թիմերով: Երիտասարդները պատրաստվել էին ինտելեկտուալ խաղին՝ վերընթերցելով Ղուկասի ավետարանը: Երեք փուլով անցկացված ինտելեկտուալ խաղի ընթացքում երիտասարդները ոչ միայն ստուգեցին տարիների ընթացքում ձեռք բերած իրենց ավետարանական գիտելիքները, այլ նաև ամրապնդեցին այն: Հետաքրքիր և թեժ մրցակցության արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց «Հավատք» թիմը՝ արժանանալով մրցանակի: Հոգևոր ինտելեկտուալ խաղին հետաքրքությամբ հետևում էին և իրենց գիտելիքներն ստուգում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի այցելողները:

Հոգեպես աճում և զորանում է այն քրիստոնյան, ով ամեն օր որպես ուղենիշ ունի ավետարանական պատգամները, որ իր կյանքի հիմքն են: Քրիստոնյան նա է, ով ջանում է իմանալ, թե ինչ է ուսուցանել Քրիստոս, թե ով է Քրիստոս և այդ ամենն առաջին հերթին սովորում է Ավետարանից, սովորում է ապրել Ավետարանի համաձայն: Ինչպես ասել են եկեղեցու հայրերը՝ Քրիստոս թաքնված է Ավետարանի պատվիրանների մեջ:

 

 

Կարինե Սուգիկյան

 

 

07.09.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․