Ժլատությունը

Մի մարդ Ամբրոսիոս Օպտինացուն հարցրեց.

- Հա՛յր, ի՞նչ անեմ, ժլատություն եմ անում:

- Սկսիր տալ նախ այն, ինչ քեզ անհրաժեշտ չէ: Հետո ի վիճակի կլինես ավելի շատ տալու՝ նույնիսկ անհրաժեշտ բաներից քեզ զրկելով: Եվ կգա այն օրը, երբ պատրաստ կլինես տալու այն ամենն, ինչ ունես,- պատասխանեց ծերն ու մի առակ պատմեց,- Մի ճամփորդ մի գյուղ մտավ ու սկսեց ողորմություն խնդրել: Նա նախ մի ժլատ կնոջ դիմեց և կինն իր մաշված գլխաշորը տվեց նրան: Իսկ մեկ այլ կին չափսոսեց և բազմաթիվ լավ իրեր տվեց: Նոր էր հասցրել օտարականը նրանցից հեռանալ, երբ գյուղում հրդեհ բռնկվեց և ամեն ինչ այրվեց: Ճամփորդը շտապեց վերադառնալ և տուժածներին վերադարձրեց այն ամենն, ինչ տվել էին: Շատ տվողին շատ էլ վերադարձրեց, իսկ ժլատին՝ միայն նրա հնամաշ գլխաշորը:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

09.04.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․