23 Դեկտեմբեր, Բշ
Ոմն ծեր ծանր հիվանդացավ այն աստիճան, որ արյուն էր փսխում: Մի եղբայր բոված ալրախյուս պատրաստեց և նրա մեջ փոքր ինչ միրգ խառնելով՝ բերեց հիվանդին և խնդրեց ճաշակել այն` ասելով. «Ա՛ռ, կե՛ր, հա՛յր, հանուն սիրո, քանզի այն օգտակար է քեզ»: Ծերը երկար ժամանակ ապշած մնալուց հետո ասաց. «Ո՞ր գրքում գտար այդ բանը. ճշմարիտ եմ ասում, որ իմ ցանկությունն այն է, որ Աստված ինձ այս հիվանդության մեջ թողներ ևս երեսուն տարի»: Եվ չընդունեց խյուսը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016