Ժուժկալության մասին

Ոմն Փիլորիմոս, որը ընտիր կրոնավոր էր, մեծ համարձա­կությամբ հանդիմանում էր Հուլիանոս Անօրենին, ումից և բազում չարչարանքներ կրեց: Երբ Անօրենի կապանքներից ազատվեց, նրա դեմ սաստկորեն պատերազմի մեջ մտան պոռնկության և որկրամոլու­թյան դևերը, որոնց հաղթեց բազմատեսակ ճգնություններով՝ Հիսուս Քրիստոսի զորությամբ: Երբեմն իրեն կապում էր երկաթյա շղթանե­րով, երբեմն արգելափակում էր խցում, երբեմն հրաժարվում էր կե­րակուրներից և սուրբ հացից, մինչև անգամ ամբողջ տասնութ տարի տաք կերակուր բնավ չճաշակեց, մինչև որ հաղթեց դևերին ու պոռն­կության ու որկրամոլության մեղքերին: Եվ ասում էր. «Քառասուն տարի է` միրգ չեմ ճաշակել: Մի ժամանակ դիվային հարձակումներ ունեցա, որից մինչև անգամ ցերեկն էի վախենում, և ինձ մեռելի գե­րեզմանի մեջ արգելափակեցի վեց տարի և հաղթեցի դևերին»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

07.12.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․