25 Նոյեմբեր, Բշ
Ոմն ծերի մոտ բնակվում էր մի ծույլ եղբայր: Սա, տեսնելով ծերին շաբաթը մեկ անգամ ուտելիս, մի օր ասաց նրան. «Աբբա՛, ոմանք ասում են, թե առավել ժուժկալությունը մարդուն ամբարտավան է դարձնում»: Ծերը նրան ասաց. «Որդյա՛կ, իսկ եթե հեղգությամբ է գալիս խոնարհությունը, ուրեմն գնանք կանանց մոտ, ուտենք և արբենք: Վա՜յ մեզ, որ ծաղրվում ենք ու չենք իմանում, չենք լսում Դավթի ասածն առ Աստված, թե. «Տե՛ս իմ խոնարհությունն ու տառապանքը, և թողությո՛ւն տուր իմ մեղքերին» (Սաղմ. ԻԴ 18): Ասաց դարձյալ. «Ով մեղանչել է Աստծո առջև, պարտավոր է իր անձը հեռացնել մարդկային սիրուց, մինչև հավաստիանա, որ Աստված իրեն բարեկամ դարձավ, քանզի մարդկանց սերը շատ անգամ մեզ հեռացում է Աստծո սիրուց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016